«Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է». Էդուարդ Շարմազանով
ПолитикаԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է»։
Աշոտ Նավասարդյան
Հանրապետականը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական եւ ազգային ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը, եւ դա արդեն աներկբա է։
Եվ այս երեքուկես տարվա փորձություններից, դժվարություններից եւ շատ դեպքերում նաեւ ռեպրեսիաներից հետո եւ զուգահեռ՝ ՀՀԿ-ն ապացուցել է, որ ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք։
Հայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների առջեւ շատ լուրջ մարտահրավերներ եւ սպառնալիքներ կան, եւ այսօր ավելի քան կարեւոր է ազգային գաղափարախոսություն դավանող քաղաքական ուժի ակտիվ աշխատանքը։
Այն քաղաքական ու պետական գործիչները, որոնք իրենց մեծ լուման են ներդրել Հայաստանի պետականության զարգացման ու կայացման գործում, Արցախյան առաջին եւ 2016-ի ապրիլյան պատերազմների հաղթանակի ճարտարապետներն են եղել, նրանք պետք է ե՛ւ ասելիք ունենան, ե՛ւ անելիք ։
Եվ պետակենակենտրոն քաղաքացին կարիք ունի առաջնորդվելու նրանց ,այլ ոչ թե ձախողված պոպուլիստների կամ քաղաքական գործունեությունը բիզնես նախագիծ պատկերացնող վերազգային «լեգեոներների» խոսքով։