ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը. Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
ОбществоԱդրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական «տեղեկատվությունը», համաձայն որի, իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ. Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ակնկալելով անաչառ հետաքննություն՝ ԱՀ ՊԲ հրամանատարությունը նաև հայտարարել է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: