Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, կան վիրավորներ
ОбществоԱդրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։
Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
Արցախի Պաշտպանության բանակը շուտով կտրամադրի պաշտոնական տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժի կրակից 6 հայ զինծառայող է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Նա տեղեկացրել էր, որ խոսքն Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել։