«Կաղամարի խաղը» դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչ սերիալը
КультураՌեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը, գրում է The Guardian-ը:
««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:
Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։
Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում: