«Երևան սիթի» սուպերմարկետում տղամարդու դի է հայտնաբերվել. ոստիկանություն
ОбществоՍեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։
«Շտապօգնության կայանից 16։10 ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի վերելակում տղամարդու դի կա։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ։ Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը սուպերմարկետի աշխատակից է»,-նշեցին ոստիկանությունից։