Իկարդին չի տեղափոխվի Նյուքասլ, քանի որ ինքն ու իր կինը չեն ցանկանում հեռանալ Փարիզից
СпортՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին՝ «Նյուքասլից» առաջարկ ստանալու դեպքում, կմերժի անգլիական ակումբին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Գործակալ Գաբիելե Ջուֆրիդեն, որն արգենտինացուն օգնել է տեղափոխվել ՊՍԺ, ասել է՝ «Փարիզից հեռանալը չի մտնում Մաուրոյի և Վանդայի ծրագրերում. դա վերջին բանն է, որ նրանք ցանկանում են: Չեմ պատկերացնում,որ Մաուրոն մոտ ժամանակներս միանա մեկ այլ ակումբի»:
Ֆուտբոլիստը ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին «Ինտերից»՝ ազատ խաղացողի կարգավիճակում՝ 50 մլն եվրոյի դիմաց տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: