Մշակվում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման նախագիծ. ԱՆ
ОбществоԴիտարկում ենք ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում կլինի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։
Ավելին...