Փոխվարչապետը կմեկնի Մոսկվա
ПолитикаՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Էդմոնդ Դավթյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Սուրեն Պապիկյանինը և Էդմոնդ Դավթյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Տիգրան Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»: