Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
СпортՆորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Հունահռոմեականները շարունակում են պայքարը:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ ու պարտվեց 1-3 հաշվով: Հիշեցնենք, որ Ղարիբյանը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ հաղթում էր 6-0 հաշվով, սակայն վերջնարդյունքում պարտություն կրեց 6-9 հաշվով:
Հիշեցնենք, որ հունահռոմեականներից միակ մեդալը նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը. վերջինս դարձավ Աշխարհի չեմպիոն: