Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արամ Տեփնանցի սպանությունը․ այս հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության․ ՀՀ ԱԳՆ
ПравоՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է այսօր Մարտակերտում տեղի ունեցած դեպքին, երբ խաղաղ բնակիչը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ սպանվել էր ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից։ Հայտարարությունում ասվում է․
«Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի կողմից Արամ Տեփնանցի սպանությունը դատապարտել են նաև Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, Արցախի արտաքին գործերի նախարարությունն ու ԱԺ նախագահը