Կութի և Սոթքի միջանկյալ հատվածում կրակահերթ է եղել
ОбществоԱյս քանի օրը Կութում հանգիստ է` ադրբեջանցիները սադրանքներ չեն դիմել։ ArmDaily.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Կութի բնակիչ Ատոմ Ղարիբյանը։
Ավելի վաղ ադրբեջանցիները հրդեհել էին Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք ու Նորաբակ բնակավայրերի արոտավայրերը, ինչի հետևանքով Կութի բնակիչների կենդանիներն առանց արոտավայրի էին մնացել, այրվել էին նաև խոտհարքի համար նախատեսված տարածքները։
Ղարիբյանը տեղեկացրեց, որ բնակիչները կենդանիների խոտի ձմռան պաշարը գնելու են, իսկ անասունների մի մասն էլ ստիպված են արդեն իսկ վաճառել։
«Այլ բնակավայրերից գալիս են անասունները գնում ու գին գցում` իմանալով, թե ինչքան ծանր վիճակում են մարդիկ ու որ ստիպված են վաճառում անասունները»,- ասաց Կութի բնակիչը։