Թշնամու կրակոցից Երասխի հատվածում զինծառայող է վիրավորում ստացել․ ՀՀ ՊՆ
ОбществоՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: