Բարսելոնան իր վատագույն ցուցանիշն է գրանցել եվրագավաթներում
СпортՉեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բենֆիկայից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո «Բարսելոնան» դարձավ հակառեկորդի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, կատալոնական ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ է եվրոգավաթային մրցաշարի մեկնարկային երկու խաղերում խաղադաշտից հեռանում՝ առանց գոլ խփելու։
ՉԼ-ի հաջորդ խաղում իսպանական ակումբը հոկտեմբերի 20-ին սեփական հարկի տակ կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։