Պատրոն Դավոն սաղ ըլնի...
ПолитикаԲոլորին էր հասկանալի, որ պատերազմի աղետալի հետևանքների ու մեր երեխաների զոհվելու մեկամյա տարելիցին ընդառաջ հասարակական տրամադրությունները սրվում էին, այլևս Փաշինյանը նախկինի նման չի կարողանում ազատորեն շրջել, Եռաբլուրում աջակցության ծեսեր բեմադրել, ուստի հարկավոր էր նոր, աղմկահարույց, աշխարհացունց գործողություններ, նոր մեղավորների նշանակում:
Իհարկե, հասարակության գիտակից հատվածը հասկանում է, որ զենքի հետ կապված որևէ գործարք առանց Փաշինյանի ուղղակի անհնար է, սակայն իշխանությունների կտերով ու կույր բնազդներով սնվող հանրույթի համար բանական միտքը քոմենթախողխող անելու հիանալի հնարավորություն է ստեղծվել: Եթե ձերբակալվում է պաշտպանության նախարարը, ով առանց վարչապետի գիտության ու գումարային հատկացման անհնար է որևէ գործարք կարողանա կատարել, ապա ինչու ԱԱԾ-ն նմանատիպ գործողություն չի կատարել վարչապետի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, ապա իշխանությունները հենց նեղն են ընկնում, ինչպես ասում են, Պատրոն Դավոն սաղ ըլնի, իշխանությունների համար պատրաստի թիրախ է: Զենք ներմուծողը, այսինքն՝ բիզնեսմենը, բերում է իր ապրանքը, նախարարությունը փորձաքննում է, երկրի բարձրագույն ղեկավարության կամոք կամ ընդունում է այդ ապրանքը, կամ՝ ոչ: Հիմա պատերազմի մեղավորներ նշանակելիս ով չի ալարում՝ ձերբակալում է այդ մարդուն, քրեական գործեր հարուցում: Ընկերներ, դուք «վերևներում» նախ ձեր մեղավորության աստիճանը պարզեք, հետո անցեք առևտրականներին հետապնդելու ձեր մարմաջին: Զենք բերողը այս գործում պատասխանատվության ամենաստորին օղակն է, կարելի է ասել՝ ուղղակի շոուի մաս, որովհետև զենքը բերել է, նախարարությունը համարել է, որ ժամկետը պահպանության համար բավարար չէ, չի ընդունել: Մի առեք այդ մարդու բերած զենքը, ու մի նշանակեք նրան մեղավոր ձեր բազարների համար:
Արտակ Գրիգորյան