«Գլորիայի» մոտ 3000 աշխատակիցներ շարք կանգնած վերջին հրաժեշտը տվեցին Բագրատ Դարբինյանի դստերը
ОбществоԱյսօր Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցին օրերս Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանին:
Երիտասարդ աղջիկը հայտնի գործարար, Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրն է: Դիանային վերջին հրաժեշտը տալու էին գնացել նաեւ կարի ֆաբրիկայի աշխատակիցները: Մոտ 3000 աշխատակիցներ «Գլորիայի» դիմաց երկու շարք կանգնած սգում էին երիտասարդ աղջկա ողբերգական մահը:
Այս առնչությամբ Վանաձորի քաղաքապետ։ Մամիկոն Ալսնյանը լուսանկար է հրապարակել եւ գրառում արել. «Ես ավելի հուզիչ տեսարանի վերջերս չէի հանդիպել. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբիկայի մոտ 3000 աշխատակիցները (հիմնականում կանայք) այս կերպ վերջին հրաժեշտն էին տալիս օրերս ողբերգական պատահարի զոհ դարձած` ֆաբրիկայի սեփականատիրոջ,վանաձորյան արդյունաբերության առաջատար, մեր հարգարժան համաքաղաքացի Բագրատիոն Դարբինյանի դստերը` Դիաննային։ Վանաձորի համայնաքապետարանը,ավագանին և անձամբ ես, միանում ենք ցավակցություններին,կիսում ենք մեր ընկերոջ անասելի ցավը։
Ննջես խաղաղությամբ,սիրելի Դիաննա»: