Վրաստանը Բաքվի հետ քննարկել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը մասնակցելու հնարավորությունները
ЭкономикаՎրաստանը հանդիսանում է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, և ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41 տոկոսով: Ինչպես նշում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը:
Նրա խոսքով, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր, նոր նախագծեր, ինչպես նաև վրացական ընկերությունների մասնակցությունն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը: