Հիշատակի, սգո եւ պայքարի երթին. Արմեն Աշոտյան
ПолитикаԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ…
Ուզում ես ոռնալ ցավից…
Ատում ես ինքդ քեզ, որ անզոր ես։
Ամաչում ես, որ դու ապրում ես, իսկ տղերքը՝ չէ…
Չես ներում քեզ, որ երեխեքի գլուխը կերած սատանան դեռ պատժված չէ…
Արյունը խփում է գլխիդ ու արցունքների տեսքով հորդում աչքերիցդ…
Թաց աչքերով ուժեղ տղամարդիկ եւ զավակների շիրիմները համբուրող սեւազգեստ կանայք…
Խնկաբույր ցավ…