COVID-19-ով վարակված 5 օրական փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․ ԵՊԲՀ ռեկտոր (տեսանյութ)
ВидеоԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել. որին կից գրել է.
«COVID 19-ով վարակված 5 օրական Փոքրիկը համալսարանական լավագույն մասնագետների ապահով ձեռքերում է․․․ Մասնագետները երեխայի վիճակը գնահատատում են կայուն ծանր․․․
Միայն մայիս ամսին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժում է ստացել նոր կորոնավիրուսով վարակված 19 երեխա․․․
Խնդրում եմ, հետևեք Մասնագետների բոլոր հորդորներին, խորհուրդներին․․․ Օգնեք մեր Բժիշկներին !!!»