«Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը». ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց
ОбществоՍեպտեմբերի 20-ից 24-ը ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելն էր: