Մահացել է ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը
ПолитикаԿյանքից հեռացել է թարգմանիչ, դիվանագետ Համլետ Գասպարյանը: Նա 2018թ․ նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական։
Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ, Ռումինիայում, Չեռնոգորիայում՝ դեսպան:
Համլետ Գասպարյանը 2020-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
«Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am-ը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին: