«Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ
ПолитикаՍեպտեմբերի 22-ին, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում գործնական հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի առաջատար բուհերից մեկի՝ «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության հետ: Պատվիրակությունը գլխավորում էին ՌԴ կրթական կազմակերպություններում կրոնական և էթնիկ ծայրահեղականության կանխարգելման կենտրոնի տնօրեն՝ Ալեքսեյ Ալեքսանդրի Չերքեզովը, «Քրիստոնեական աշխարհ» միության ֆինանսական հարցերով տնօրեն Սերգեյ Անատոլիի Պազնյակը, «Քրիստոնեական աշխարհ» Միության վարչության անդամ Պապին Գևորկի Ապրոյանը:
Հանդիպումը վարում էր Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արման Ռազմիկի Վարդանյանը և մասնաճյուղի տնօրեն՝ Թամարա Ռազմիկի Վարդանյանը:
Կողմերը մտքեր փոխանակեցին առ այն, որ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի արդիական է նոր մարտահրավերներին հասարակության պատրաստ լինելու հարցը, որոնցից շատերը պայմանավորված են գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ: Հետևաբար, առաջնային խնդիր է հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի պատրաստ լինեն մարտահրավերների դիմակայմանն ու գիտւոթյան ու տեխնոլոգիայի նվաճումների ճիշտ կիրառմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են նորարարական նախագծերի և ՏՏ ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր։