«Բարի գալուստ Երկիր». ամբողջությամբ քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր
КультураԱմբողջությամբ քաղաքացիական անձնակազմով Crew Dragon տիեզերանավը պատմական թռիչքից հետո վերադարձել է Երկիր, ինչի մասին հայտնել է SpaceX ընկերությունն իր թվիթերյան էջում։
«Բարի գալուստ Երկիր մոլորակ», - գրել է ընկերությունը Twitter-ում:
Տիեզերանավում եղել է 4 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, որն ամբողջությամբ վճարել է առաքելության համար։
Սա պատմության մեջ դեպի տիեզերք ամբողջովին ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաջին թռիչքն էր:
Crew Dragon տիեզերանավը, որը պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր է հասցրել աղբողջությամբ քաղաքացիական անձնակազմ, վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ բարեհաջող վերադարձնելով իր ուղևորներին Երկիր:
Տիեզերանավում եղել է չորս մարդ՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, բժշկի օգնական Հեյլի Արսենոն, ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան և տիեզերական ինժեներ Քրիս Սեմբրոսկին և օդաչու Սիան Պրոկտորը: Crew Dragon-ը մեկնարկել է սեպտեմբերի 16-ին, անձնակազմը երեք օր է անցկացրել ուղեծրում: