ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը տեղաշարժվել է մեկ դիրքով
СпортՖԻՖԱ-ն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով՝ 88-րդ տեղից իջնելով 89-րդ հորիզոնական։
Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան և Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի հավաքականը։ Հարավային Ամերիկայի գավաթակիր Արգենտինան 6-րդ հորիզոնականում է, նրան հաջորդում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեքսիկան։ Իր դիրքերն է բարելավել նաև Դանիայի հավաքականը՝ եզրափակելով լավագույն տասնյակը։