Հայտնի է՝ որքան է վաստակել Մեդվեդևը US Open-ը հաղթելու համար
СпортՌուս թենիսիստ Դանիել Մեդվեդևը վստահ հաղթանակ տարավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում՝ 6: 4, 6: 4, 6: 4:
ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում հաղթելով՝ Մեդվեդևը վաստակել է 2,5 միլիոն դոլար: Ջոկովիչը, որպես մրցաշարի եզրափակչի մասնակից, վաստակել է 1.25 միլիոն դոլար:
Աշխարհի երկրորդ ռակետ Դանիել Մեդվեդևը US Open-ի եզրափակչում 6: 4, 6: 4, 6: 4 հաշվով հաղթեց վարկանիշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչին: Ռուս թենիսիստը դարձավ հինգերորդ խաղացողը, ով Ջոկովիչին հաղթեց «Մեծ սաղավարտի» եզրափակչում: Մեծ Սաղավարտի 20-ակի չեմպիոնը 10 պարտություն է կրել եզրափակիչ փուլում:
Մինչև Մեդվեդևն այս մրցաշարի եզրափակչում Ջոկովիչին հաղթել են․
Ռոջեր Ֆեդերերը (US Open-2007)
Ռաֆայել Նադալը (US Open-2010 և 2013; Roland Garros-2012, 2014 և 2020);
Էնդի Մարեյը (2012 թ. US Open, 2013 թ. Ուիմբլդոն);
Ստեն Վավրինկան (Roland Garros-2015 և US Open-2016):