Իմ շնորհիվ Բարսելոնան ապագա ունի․ Կուման
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ ունեցած հարաբերությունների մասին:
2020/21 մրցաշրջանից հետո լուրջ խոսակցություններ կային, որ Կումանը կարող է լքել «Բարսան», և Լապորտան ժամանակ խնդրեց որոշում կայացնելու համար, բայց ի վերջո նիդերլանդացուն թողեց ևս մեկ մրցաշրջանով:
«Իմ հարաբերությունները Լապորտայի հետ բարելավվել են, բայց նախորդ շաբաթ տեղի ունեցավ մի բան, որը, կարծում եմ, սխալ է: Նա առաջարկեց, որ մարզիչը չունենա թիմի նկատմամբ ամբողջական վերահսկում: Նա չափազանց շատ խոսեց:
Կարծում եմ, որ դու միշտ պետք է պարզ լինես: Երբ դու, որպես ակումբ, հստակություն չունես ապագա մարզչի վերաբերյալ, ապա շահարկումներ են առաջանում: Սա, իհարկե, դուր չի գալիս մարզչին:
Ես պատրաստ եմ շարունակել մարզել ակումբը: Ես այստեղ լավ եմ աշխատում։ Իմ շնորհիվ այս ակումբն ունի ապագա», – մեջբերում է Կումանին sport.es-ը