Փարիզի քաղաքապետը կառաջադրվի նախագահական ընտրություններում
ПолитикаՓարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը, հայտարարել է 2022 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է kommersant.ru-ն:
Այս մասին 62-ամյա Հիդալգոն հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռուան քաղաքում ելույթի ժամանակ.«Այս դժվարին ժամանակներում, մեր կյանքում հույս սերմանելու համար, ես որոշեցի դառնալ Ֆրանսիայի նախագահի թեկնածու»:
Հիդալգոն դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Ֆրանսիայի մայրաքաղաքը 2014 թվականին:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Առոն Մոնտեբուրգն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, Հա-դե-Ֆրանս մարզային խորհրդի ղեկավար Խավիեր Բերտրանը, Իլ-դը-Ֆրանսիա մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը և Brexit-ի հարցերով ԵՄ նախկին գլխավոր բանակցող Միշել Բարնիեն նույնպես մտադիր են մասնակցել ընտրական մրցավազքին:
Le Parisien-ի և France info գործակալության պատվերով անցկացված հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ 2022 թվականին նախագահի պաշտոնի համար կարող են պայքարել միայն երկու քաղաքական գործիչներ`պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը և Լը Պենը: