Մեսսին, Ռամոսը, Նեյմարը և Դի Մարիան բաց կթողնեն «ՊՍԺ»֊ի խաղը՝ ընդդեմ «Կլերմոնտի»
Спорт«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Նեյմարը և Անխել Դի Մարիան չեն ընդգրկվել թիմի հայտում «Կլերմոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության հանդիպման համար, հայտնում է փարիզյան ակումբի կայքը:
Թիմերի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ Փարիզում: Բացի վերոնշյալ խաղացողներից՝ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստներ Լեանդրո Պարեդեսը, Մարկո Վերատին, Խուան Բերնատը, Կոլին Դագբան, Լևեն Կուրզավան և Իսմայել Գարբին նույնպես բաց կթողնեն «Կլերմոնտի» հետ հանդիպումը:
Մեսսին, Դի Մարիան, Նեյմարը և Պարեդեսը խաղացել են իրենց ազգային հավաքականների կազմում 2022 թվականի Հարավային Ամերիկայի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում:
«ՊՍԺ»-ն չորս խաղից հետո 12 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը, «Կլերմոնը» 8 միավորով երրորդն է: