Ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար առաջարկել եմ հստակ մեխանիզմներ
ПолитикаՀՀ նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ժամանակ իր ելույթի մեջ հիմնականում անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր գերեվարվածների ճակատագրին։ Այս մասին Արմեն Աշոտյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա մասնավորապես գրել է․ «Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե՛ Հայաստանի գործող հրոսակախմբի, թե՛ միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։ Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։ Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։ Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական և հստակ ամրագրման գերակայությամբ։ Առանց դրա Հարավային Կովկասում կայուն և լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է»։
Սոնա Գիշյան