Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին
ОбществоՕրերս Երևան է ժամանել օրենքով գող, մոսկվաբնակ վրացի Բադրի Քութաիսկին: Այս մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից: Ըստ նույն աղբյուրների, այցի նպատակն է երկու հայ գողականի խնդիրների լուծումը: Ի դեպ, նրան դիմավորել են օդանավակայանի VIP սրահում եւ դիմավորողների շարքում եղել է նաև գործարար Սամվել Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում շրջանառվող խոսակցությունների համաձայն, հայաստանյան իշխանությունները նրան հրավիրել էին Երևան՝ գողական աշխարհի ներկայացուցիչների հետ հօգուտ Նիկոլ Փաշինյանի աշխատանք տանելու համար:
Հետաքրքիր է ինչո՞վ է զբացված ՀՀ ոստիկանությունը, երբ Հայաստանում հարցեր են գալիս լուծելու նմանատիպ մարդիկ: