«Կիրառել է ֆիզիկական և սեռական բռնություն». Մոսկվայում դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մանկապիղծ է ճանաչվել
Право2018թ. հուլիսին իր մոսկովյան բնակարանում երեք դուստերերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մանկապիղծ է ճանաչվել: Քննությամբ պարզվել է, որ սպանվածն անձի «մանկապիղծ տեսակ» ուներ: Փորձագետները նաև ընդունել են, որ աղջիկները լիովին կախված են եղել նրանից`բարոյական և նյութական առումներով, գրում է fontanka.ru-ն:
Քննության շրջանակում հարցաքննվել են Խաչատուրյանի հարևանները, հարազատները, այն բուժհաստատության աշխատակիցները, որտեղ տղամարդը բուժվել է, նրա դուստրերի ընկերները, նրա տան մոտ գտնվող խանութների աշխատողները, հետազոտվել են բժշկական գրառումները: Պարզվել է, որ տղամարդը սպառնալիքների, վիրավորանքների, նվաստացման, «բռնության և դաժանության դրսևորման» միջոցով մանիպուլացրել է ուրիշներին, ինչպես նաև օգտագործել ծեծ, ահաբեկում, ֆիզիկական և սեռական բռնություն:
Բացի այդ, փորձագետները եկել են այն եզրակացության, որ Խաչատուրյանի դուստրերը մշտական սթրեսի մեջ էին, ամբողջությամբ կախված հորից, հարազատները չէին աջակցում նրանց, և աղջիկները վախենում էին սեփական և քույրերի կյանքի համար:
Մայիսին քույրերը հոր սպանության գործի շրջանակում տուժած են ճանաչվել: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ՝ դուստրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական բնույթի գործողությունների համար: Քննության տվյալներով՝ հայրը դաժան վերաբերմունք է դրսևորել իր դուստրերի նկատմամբ: Դրա համար քույրերը դանակով հարձակվել են նրա վրա: Գործը չի վերաորակավորվել ինքնապաշտպանության, չնայած գլխավոր դատախազության փորձերին: