ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը
ОбществоCovid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը շարունակվում է: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը:
Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից փակ տարածքներում դիմակ չկրելուն, տրանսպորտային միջոցում ախտահանիչների բացակայությանը: Դրանց վերաբերյալ ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների հանդեպ վարչական արձանագրություններ են կազմվել:
Covid-19-ի պայմաններում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) խախտումից զատ՝ վերահսկվել է նաև վարորդական իրավունքի վկայականի առկայությունը:
Առաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը կլինի շարունակական: