Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Մենդիին մեղադրել են բռնաբարության մեջ, վերջինս կալանքի տակ է գտնվում
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի ֆրանսիացի հարձակվող Բենջամին Մենդիին մեղադրում են մի քանի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, ակումբն արդեն հեռացրել է աշխարհի 27-ամյա չեմպիոնին հետաքննության ժամանակահատվածում: Մեղադրանքում նշվում է բռնաբարության 4 դեպքի մասին 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
Մենդին արդեն կանգնել է դատարանի առաջ, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել և ընտրվել է խափանման միջոցը: Ֆրանսիացին մնալու է կալանքի տակ: Դատավարության հերթական նիստը նշանակվել է սեպտեմբերի 10-ին: