Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը
Քանի որ գույքահարկի առաջարկվող փոփոխությունների հետ կապված լեգենդներ են շրջանառվում` թե բնակարանատերերը աստղաբաշխական, մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ են վճարելու, 2 տվյալ նշեմ։
Մինչև 10 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների ՏԱՐԵԿԱՆ գույքահարկը կկազմի
միջինում 3000 դրամ (ամսական 250 դրամ),
առավելագույնը՝ 5000 դրամ (ամսական 417 դրամ)։
10-25 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների ՏԱՐԵԿԱՆ գույքահարկը կկազմի
միջինում 10200 դրամ (ամսական 850 դրամ),
առավելագույնը՝ 20 000 դրամ (ամսական 1667 դրամ)։
ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան