ՌԴ-ում ոստիկանությունը ներխուժել է Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանի հյուրանոցային համար
КультураՌԴ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Զավիդով բնակավայրում գտնվող հյուրանոցային համար, որտեղ կանգ է առել Rammstein և Lindemann խմբերի մեներգիչ Թիլ Լինդեմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ականատեսներին:
Համացանցում կադրեր են հրապարակվել հյուրանոց ներխուժման տեսարանից, որոնցում պատկերված է, թե ինչպես է երաժիշտը զրուցում իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
Հաղորդվում է, որ պաշտոնական տեղեկություն դեռևս չի ստացվել: Հայտնի է, որ գերմանացի երաժիշտը Տվերի մարզ է ժամանել՝ «Աֆանասի» հոլդինգի ղեկավարության կազմակերպած ֆառատոնին ելույթ ունենալու համար: