Չինաստանի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին «հեռու մնալ» բիթքոյնից
ЭкономикаՉինաստանի Ժողովրդական բանկի ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոյի փոխտնօրեն Ին Յուփինը հայտարարել է, որ կրիպտոարժույթների հետ կապված գործողությունները սպեկուլյացիա են: Այդ մասին հաղորդում է «Ժենմին ժիբաո» թերթը:
Յուփինն ընդգծել է, որ բիթքոյնն օրինական վճարային միջոց չէ եւ չունի իրական արժեք, ինչպես նաեւ կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին հեռու մնալ դրանից: Նրա խոսքով՝ ի պատասխան կրիպտոարժույթի գործողությունների թվի հնարավոր աճի՝ Ժողովրդական բանկը կհայտնաբերի արտասահմանյան կրիպտոբորսաներն ու տեղական թրեյդերներին, ինչպես նաեւ կարգելափակի եւ կընդունի միջոցներ ընդդեմ կայքերի, հավելվածների եւ կորպորատիվ ալիքների:
Յուփինը նաեւ դիմել է հանրությանը: Նա կոչ է արել քաղաքացիներին անհապաղ հաղորդել համապատասխան տեսչություններ թվային ակտիվների հետ անօրինական գործողությունների մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կրիպտոմայնինգային ընկերությունները սկսել են հեռանալ Չինաստանից կարգավորող շուկայի խստացման պատճառով: Չինաստանում գրանցվել է էներգիայի համաշխարհային ծախսի շուրջ երկու երրորդը, որով հայթայթվել են բիթքոյններ: Ընդ որում՝ երկրնում չկա կրիպտոարժույթի համընդհանուր շրջանառություն, անգամ երբ ազգային ձեռնարկություններն արդեն սկսել են գերիշխել դրա հայթայթման գործում: