Նկարահանումների ժամանակ առևանգել են Թոմ Քրուզի մեքենան՝ 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ ուղեբեռով
Культура

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզին կողոպտել են՝ առևանգելով BMW մակնիշի մեքենան, որում 100 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ բեռ է եղել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Բիրմինգհեմում «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նոր մասին նկարահանումների ժամանակ: Քրուզի մեքենան այդ պահին կայանված է եղել հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հանգրվանել էր 59-ամյա դերասանը:
Հայտնի է, որ չարագործները հատուկ սկաներ են օգտագործել՝ պատճենելու համար մագնիսական բանալու ազդանշանը: Դրա համար մի քանի րոպե է պահանջվել: Մեքենայի բացակայությունը նկատել է դերասանի թիկնապահը և ոստիկանություն է դիմել:
Տրանսպորտային միջոցում տեղադրված վերահսկման համակարգի շնորհիվ հաջողվել է գտնել ավտոմեքենան, սակայն մեքենայում առկա իրերը, որոնց ընդհանուր արժեքը դերասանը գնահատել է տասնյակ հազարավոր դոլարներով, անհետացել են: