ՔՊ-ական նախարարների անցած ուղին. Վահագն Խաչատրյան
ПолитикаԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Վահագն Խաչատրյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին։ Խաչատրյանը Հայ ազգային կոնգրեսի վարչության նախկին անդամ է, տնտեսագետ։ Նա մշտապես պայքարել է նախկին իշխանության դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ դրական է արտահայտվել։
Ահա Վահագն Խաչատրյանի աշխատանքային գործունեության կարևորագույն դրվագները: 1982-1992 թթ.- գիտա-մանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։ 1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22-ը Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։ 1995-1999 թթ. -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1996-1998 թթ. - ՀՀ Նախագահի խորհրդական։ 2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ, 2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։
Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Խաչատրյանը հասցրել է մի շարք հանդիպումներ ունենալ, մասնավորապես՝ Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարի և ՀՀ ՉԺՀ դեսպանի հետ: Համագործակցության հեռանկարներ են քննարկվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ: Տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ են կազմակերպվել արցախյան պատերազմների մասնակիցների համար: