Քանյե Ուեսթը պաշտոնապես դիմել է անունը փոխելու համար
КультураԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը դիմում է ներկայացրել իր անունը պաշտոնապես փոխելու համար: Ինչպես հաղորդում է BBC News-ը, երաժիշտը ցանկանում է, որ իրեն անվանեն պարզապես «Յե»:
Լոս Անջելեսի դատարանում դիմումը լրացնելիս որպես պատճառաբանություն վերջինս նշել է «անձնական պատճառները»: Անվանափոխություն անելու մտադրության մասին երաժիշտ, նորաձևության դիզայներ և նախագահական նախկին թեկնածու Քանյեն հայտարարել էր դեռևս երեք տարի առաջ՝ իր Ye խորագրով ալբոմը թողարկելուց հետո:
Վերջինս նշել էր, որ իր կարծիքով՝ Ye բառն ամենից շատն է օգտագործվում Աստվածաշնչում, որտեղ այն նշանակում է «դու»:
«Այսպիսով, ես դուն եմ, ես մենք եմ: Քանյեից, որը միայն մեկն է, ես դառնում եմ Յե՝ պարզապես դառնալով մեր լավի, մեր վատի, ամեն ինչի արտացոլանքը»,- ասել է 44-ամյա ռեփերը: