Սկսվել են Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի նկարահանումները․ հերոսուհու ընտրությունն ու դերասանական կազմը
ВидеоՍցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն այս օրերին սկսել է իր նոր հեռուստասերիալի նկարահանումները: Հեռուստասերիալը ստացել է «Երդում» վերնագիրը։
Նախագիծն «Արմենիա TV»–ի եթերում կլինի աշնանը։ Նոր հեռուստանովելի հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Լուիզա Մելքոնյանը։ Սա Լուիզայի և Դիանայի առաջին համագործակցությունն է։
Նախագծում խաղում են նաև Դիանայի նախորդ՝ «Սարի աղջիկ» հեռուստանեվելի հերոսներից մի քանիսը՝ Գևորգ Մկրտչյանը, Անի Քոչարյանը, Լիլիթ Բադանյանը, Անիտա Ավետիսյանը Վլադիմիր Պողոսյանը և այլք։