Բավարիայի ղեկավարությունը չի ցանկանում վաճառել Լևանդովսկիին
Спорт«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ այս ամառ վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնում է Goal.com- ը: Աղբյուրի փոխանցմամբ, լեհի վաճառքը չի դիտարկվի մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է նոր մարտահրավեր ստանալ, ու ցանկանում է լքել «Բավարիան» և տեղափոխվել եվրոպական այլ առաջատար ակումբ:
Անցած մրցաշրջանում լեհ գոլահարը «Բավարիայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 48 գոլի և 9գոլային փոխանցման հեղինակ: