Հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն
ОбществоՋրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում դիրքային հատվածում օգոստոսի 19-ին հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ: