Արարատ Միրզոյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. Օրակարգը հայտնի է
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի մայիսի 25-ի ԱԺԽՈ-038-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: