Ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում...Ավետիք Իշխանյան
ПолитикаԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում...
Հայաստանյան բարձր մասնագիտական որակավորում և փորձ ունեցող, առաջադեմ քաղաքագետներ պնդում են, որ Հայաստանը կարող է լինել ԱՄՆ-ի դաշնակիցը, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Այստեղից հետևում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ, իր դաշնակից Թուրքիայից, ինչպես նաև վերջինիս դաշնակից Ադրբեջանից։
Պարզվում է, որ Աֆղանստանը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, պաշտոնապես և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։
Նաև, ի գիտություն առաջադեմներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց․ «Ինչո՞ւ պետք է ամերիկյան զորքերը կռվեն և զոհվեն աֆղանցի զինվորների փոխարեն»։ Ինքս այս կարծիքի հետ լիովին համաձայն եմ։
Մոռացել էի, բա Ֆրանսիա՞ն։ Չէ որ ֆրանսիացիաները ավանդաբար «հայասեր» են և միշտ պատրաստ են ֆրանսիական լեգեոն ուղարկելու իրենց սիրելի ժողովրդի համար զոհվելու համար․․․ինչպես 1920թ․ Կիլիկիայում»։