Երբ մերժածդ կյանքդ է փրկում, իսկ կուռքդ հենց քո արյամբ է պատասխանում. Բաբայան
Политика«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն երիտասարդությանը, որոնց նկատմամբ Սերժ Սարգսյանը 2018-ին ֆիզիկական ուժ չգործադրեց, քանի որ ուժի գործադրումը կյանքեր կորցնելու սպառնալիք ուներ, 2020-ին սառնասրտորեն սպանեց Նիկոլ Փաշինյանը: Հրաժարականից օրեր անց Սերժ Սարգայանն ԱԺ-ում հանդիպեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Ծառայողական պարտականություններիցս ելնելով ես նույնպես ներկա էի այդ հանդիպմանը: Խմբակցության պատգամավորներն ի թիվս այլ հարցերի Սերժ Սարգսյանին հարցնում էին, թե ինչու վերջապես ուժ չկիրառվեց ցուցարարների նկատմամբ: Նախագահը պատասխանեց՝ ես չէի կարող թույլ տալ, որ ուժ գործադրվի 14-16 տարեկան տաքարյուն երեխաների նկատմամբ: Կրքերը շատ թեժացած էին և դա վտանգավոր կլիներ այդ երեխաների կյանքի և առողջության համար: Երբ մերժածդ կյանքդ է փրկում, իսկ կուռքդ հենց քո արյամբ է պատասխանում: Մարդ, կուռքեր չշինես քեզ համար...»: