Ձեր այս կեղտոտ ու սադրիչ գործելաոճի վերջը տվեք ու բոլորին ձեր տերերի արշինով մի չափեք
ОбществоԿարեն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովուրդ օրաթերթը շարունակում է հավատարիմ մնալ իր՝ սադրանքներ ու չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճին: Երեկ ականատեսը եղանք մի հոդվածի որում նշվում էր՝ իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2 ժամանոց հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հետո ինչպես պարզվեց այս տեղեկությունը բացարձակապես չէր համապատասխանում իրականությանը, այսօր էլ Ժողովուրդը մի հոդված է հրապարակել, որում իբր նշված է, թե ինչու Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը չի գնացել ծառայության: Հնարովի հոդվածը գրելիս սակայն նշվել է մի կարևոր հանգամանք, որ Նվեր Ծառուկյանը պատրաստ է եղել գնալ ծառայության, սակայն ինչ-ինչ հանգամանքներ են առաջ եկելլ, որի պատճառով այն հետաձգվել է: Ըստ տրամաբանության նորմալ երևույթ է սա, բայց չէ, Ժողովուրդ օրաթերթը ականջի ծայրով լսած լուը վերցրել, իրենց քիմքին հարիր փաթեթավորել են, ու հրամցրել իբր իրականություն: Ո՞ւր է ձեր լրագրողական անաչառությունն ու էթիկան, ինչքան կարելի է ստել ու սադրել:

Վստահ եղեք, որ Նվեր Ծառուկյանը ինչպես մնացած հայորդինեը երբ ժամանակը գա իր պարտքը կկատարի հայրենիքի առաջ, իսկ ձեր նման պորտաբույծ ձրիյակերները մի գրոշի ակնկալիքով ձեր անիմաստ գործն եք շարունակելու: Այնպես որ ձեր այս կեղտոտ ու սադրիչ գործելաոճի վերջը տվեք ու բոլորին ձեր տերերի արշինով մի չափեք: