Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 331, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 234 558 է, մահվան դեպքերինը՝ 5830
ОбществоՀայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 331 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 234 558-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4695 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Օգոստոսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1135 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5830-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 216 է, ընդհանուր առողջացածներինը՝ 222 613, փաստացի բուժվողներինը՝ 6115 (մեկ օրում ավելացել է 102-ով): Մեկ օրում արվել է 5762 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 434 732 թեստ: