The Athletic․ Լուկակուն՝ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ
Спорт«Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը, քանի որ նրա շաբաթական աշխատավարձը, ներառյալ բոնուսները, կարող է հասնել 450 հազար ֆունտի:
Ինչպես նշում է The Athletic-ը, «արիստոկրատներին» հաջողվել է ԱՊԼ վերադարձնել բելգիացի հարձակվողին շատ եկամտաբեր անձնական պայմանագրի շնորհիվ: Մինչ Ռոմելուի գալը, Նգոլո Կանտեն ամենից շատն էր ստանում Թոմաս Տուխելի թիմում` շաբաթական մոտ 290 հազար ֆունտ: Լուկակուի երաշխավորված աշխատավարձը սկսվում է 325 հազար ֆունտից, որը տարբեր բոնուսների շնորհիվ կարող է հասնել գրեթե կես միլիոն ֆունտի:
Նշենք նաև, որ Լուկակուն որոշել է վերցնել 18 համարի մարզաշապիկը, որը նա ստացել էր 2011 թվականին՝ «Անդերլեխտից» տեղափոխվելուց հետո:
Հիշեցնենք, որ մինչև այս պահը Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը եղել է «Մանչեսթեր Սիթիից» Կևին Դե Բրույնեն, ում շաբաթական աշխատավարձը կազմում է 385 հազար ֆունտ: