Թուրքերը կոչ են արել «բնաջնջել հայերին և հրեաներին»՝ խաղաղ ապրելու համար
ОбществоHaber7 պարբերականի թուրք ընթերցողները շատ էմոցիոնալ են արձագանքել հրապարակմանը, որում ասվում է, թե իբր Հայաստանում ստեղծվել է ազգայնական POGA կազմակերպություն, որը կարող է քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հրապարակման մեկնաբանություններում որոշները բողոքել են, որ Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմում Հայաստանը չի ոչնչացվել: Այս մասին հաղորդում է Mk.ru-ն:
«Հայաստանը ստեղծել է հակաթուրքական նոր ահաբեկչական կազմակերպություն, որն անվճար ռազմական կրթություն է տրամադրում POGA կոչվող դպրոցում»,-ասվում է հոդվածում: Այն ընդգծում է, որ կազմակերպության ֆեյսբուքյան էջը պարունակում է «Մեր թշնամին սահմանի մյուս կողմում է» արտահայտությունը:
Հոդվածի հեղինակը հայտնում է նաև, թե այս կազմակերպությունը ֆինանսավորվում է հայկական սփյուռքի, մասնավորապես՝ ամերիկացի գործարար Վրեժ Գրիգորյանի կողմից: Բացի այդ, ըստ թերթի, կազմակերպությանը աջակցում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
Հոդվածի հեղինակը չի բացառում, որ այս կազմակերպության հետ Հայաստանը կարող է ցանկացած գործողություն կատարել Ղարաբաղում:
«Մենք պետք է կտրենք օձի գլուխը», - հրապարակմանն արձագանքել է ընթերցողներից մեկը:
«Այն օրերը, երբ մենք Հայաստանը կընդգրկենք Թուրքիայում, հեռու չեն»,- նշել է քննարկումների մեկ այլ մասնակից:
«Եթե մենք չջնջենք հայերին և հրեաներին երկրի երեսից, մենք չենք կարողանա խաղաղություն գտնել այս անցողիկ աշխարհում», - արձագանքել է երրորդ մեկնաբանը:
«Մենք պետք է ժամանակին ջնջեինք Հայաստանը աշխարհագրական քարտեզից»,- ասվում է մեկ այլ մեկնաբանության մեջ:
Քննարկման մեկ այլ մասնակից դրանում որևէ վտանգ չի տեսնում և ասում է, որ թուրքական մեկ անօդաչու թռչող սարքը` «Բայրաքթարը», բավական կլինի այդ գնդի համար:
Ավելին...