Ի՞նչ պետք է անել կորոնավիրուսի դեմ պատվաստումից մեկ ամիս անց. բժիշկ-վիրուսաբանի խորհուրդը
ОбществоԿորոնավիրուսի դեմ պատվաստումից մեկ ամիս անց անհրաժեշտ է միաժամանակ պատվաստվել գրիպի և պնևմոկոկային վարակի դեմ, որից հետո COVID-19-ով վարակվելու դեպքում, հիվանդը թեթև կտանի հիվանդությունը: Այս մեթոդի մասին խոսել է բժիշկ-վիրուսաբան Եվգենի Տիմակովը՝ Vesti FM ռադիոյի եթերում, փոխանցում է Lenta.ru-ն:
«Ես այստեղ խորհուրդ կտայի անել նույնը՝ պատվաստվել գրիպի և պնևմոկոկային վարակի դեմ։ Կային աշխատանքներ, որոնք ցույց տվեցին, որ այս երկու պատվաստանյութերը զգալիորեն բարձրացնում են T- բջիջների արձագանքի, իմունիտետի աշխատանքը: Այս երկու պատվաստանյութերով պատվաստված հիվանդները շատ ավելի հեշտությամբ են տանում կորոնավիրուսը՝ առանց բարդությունների, ի տարբերություն նրանց, որոնք չեն անում այս պատվաստումները»,- ասել է Տիմակովը:
Ռուս վիրուսաբանն ավելացրել է, որ հնարավոր է պատվաստել գրիպի դեմ մինչև նոյեմբերի վերջ:
Ավելի վաղ Տիմակովը կանխատեսում էր ռուսների համար COVID-19-ով հիվանդացության նոր աճ: Մասնագետը շեշտել է, որ սեպտեմբերի վերջին պետք է սպասել կորոնավիրուսային վարակների նոր աճի: