Բելառուս մարզուհի Տիմանովսկայան, ի նշան բողոքի, Ebay-ում վաճառքի է հանել նվաճած մեդալ
СпортԲելառուս թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայան, որին նախկինում փորձել էին բռնի ուժով Տոկիոյից հայրենիք վերադարձնել, ի նշան բողոքի որոշել է վաճառել սեփական մեդալը: Հայտարարությունը հայտնվել է Ebay պորտալում:
Հայտնի է, որ մարզուհու խնդրանքով Բելառուսական մարզական համերաշխության հիմնադրամը աճուրդի է հանել արծաթե մեդալ, որը Տիմանովսկայան նվաճել է 2019 թվականին Մինսկում II Եվրոպական խաղերում:
Ըստ հայտարարության՝ մեդալի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Բելառուսի մարզական համերաշխության հիմնադրամին: Այսպիսով, մարզուհին որոշել է աջակցել բելառուս մարզիկներին, որոնք «տուժել են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի գործողություններից»:
Օգոստոսի 1-ին Տիմանովսկայան սոցիալական ցանցերում խստորեն քննադատել էր Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական հավաքականի ղեկավարությանը, որից հետո երկրի իշխանությունները փորձել էին նրան իր կամքին հակառակ վերադարձնել հայրենիք։ Տիմանովսկայան սակայն հրաժարվել էր վերադառնալ Մինսկ՝ լեհական հումանիտար վիզա ստանալով և տեղափոխվելով Վարշավա։